Թբիլիսիում անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած անշարժ գույքի զարգացման ոլորտի հետազոտության համաձայն, 2022 թվականին օտարերկրացիների մասնակցությունը Թբիլիսիում տների/բնակարանների գնման գործարքներին կազմում է 8,8 տոկոս, հայտնում է Ալիք մեդիան:

ԱԲ-ի տվյալներով, այս ցուցանիշը, սակայն, ցածր է 2019 թվականի հուլիսի ցուցանիշից, երբ վերջինս կազմել է 9 տոկոս: ԱԲ-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում գնորդների մեծամասնությունը Վրաստանի քաղաքացիներ են։

«Օտարերկրացիների կողմից գործարքների աճը հիմնականում գալիս է Ռուսաստանի քաղաքացիներից։ Այդուհանդերձ, Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունն այդ գործարքներին այնքան արագ չի աճում, որքան ռուսների թիվը Վրաստանում:

Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը տների/բնակարանների գնման գործարքներում Թբիլիսիում 0,9 տոկոսից (հունվար) հասել է մինչև 5 տոկոսի (հոկտեմբեր), իսկ Բաթումում՝ 5 տոկոսից (հունվար) մինչև 17,6 տոկոսի (նոյեմբեր)»,- նշված է ԱԲ-ի հետազոտության մեջ:




Լրահոս