Վթարային շենքը կհանվի աճուրդի. արժեքը 85 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, որոնք 4-րդ աստիճանի վթարային են և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը հանվելու է աճուրդի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անշարժ գույքի արժեքը գնահատվում է 85 մլն 250 հազար դրամ և մրցույթի օտարման գինը ևս այդքան է կազմելու: Ընդ որում, մրցույթին մասնակցելու նախավճարը կազմելու է
գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 4  մլն 262 հազար դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցիհամար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Աճուրդին մասնակցելու համար մի քանի պայման է գործում. օրինակ գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել հինգ տարին։

Ն.Հ.




Լրահոս