ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ 667 մլն-ի շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 222.9 մլրդ ՀՀ դրամ: Armlur.am-ը տեղեկացավ,  որ այն 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է  0.9%-ով, իսկ 2022թ․ հունվարի
31-ի նկատմամբ՝ նվազել է 5.7%-ով,  2021 թվականի հունվարի 31-ի նկատմամբ աճել է 1.5%-ով:

ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 1.6 մլրդ ՀՀ դրամ՝  2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.8%-ով, նվազելով 2022թ․ հունվարի 31-ի նկատմամբ` 5.9%-ով, իսկ 2021թ․ հունվարի 31-ի նկատմամբ
աճելով 2.6%-ով: ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 221.3 մլրդ ՀՀ դրամ, աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ՝ 8.3%-ով, նվազելով 2022թ. հունվարի 31-ի նկատմամբ՝ 2.5%-ով, իսկ 2021թ․ հունվարի 31-ի նկատմամբ՝ 2,6%-ով:

ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 667.1 մլն ԱՄՆ դոլար, աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 0.3%-ով, 2022թ․ հունվարի 31-ի նկատմամբ՝ 14,9%-ով, իսկ 2021թ․ հունվարի 31-ի նկատմամբ՝ 32.9%-ով:

Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը:

Ն.Հ.




Լրահոս