Ահազանգ գլխավոր դատախազին. ամուսնուս խոշտանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ քաղաքացի Հասմիկ Գրիգորյանը՝ խնդրելով օգնել իրեն: Նա իր ահազանգն է հնչեցնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին.

«Հարգելի տիկին Վարդապետյան

Ձեզ եմ դիմում ամուսնուս՝ Մարատ Խաչիկյանի խնդրանքով, ցանկանում եմ հայտնել, որ Մարատ Խաչիկյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Անդրադառնալով գործի նախապատմությանը` ցանկանում եմ հայտնել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ամուսնուս՝ Մարատ Սամվելի Խաչիկյանին, մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրեսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով 268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքներում եւ դատապարտել 5/հինգ/ տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400 000/չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

Սրանից հետո՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 31.08.2022թ-ին անհիմն եւ առանց ապացույցների, անօրինական կերպով ամուսնուս մեղավոր է ճանաչել 2021թ-ի մայիսի 5-ին ընդունված եւ 2022թ-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Ինչի հիման վրա էլ ամուսնուս նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 8/ութ/ տարի ժամկետով:

Հարգելի տիկին Վարդապետյան, քանի որ ըստ մեզ՝ ամուսնուս նկատմամբ նշանակված պատիժը եւ այն հանցանքները, որում նրան մեղադրում են, շինծու եւ մտացածին են, քանզի մեղադրանքի հիմքում ընկած են զուտ ենթադրություններ, չկա որեւէ կոնկրետ փաստ առ այն, որ Մարատ Խաչիկյանը կատարել է իրեն մեղսագրվող 393-րդ հոդվածի դրույթներով նախատեսված հանցագործությունը:

Տեղեկացնեմ, որ Մարատը իր ողջ կյանքում թեեւ օգտագործել է թմրանյութեր, բայց երբեք իրացնելու նպատակով թմրանյութ չի պահել, կամ փորձել իրացնել: Նա հիվանդ է եւ իր մեթադոնային բուժումը ստանում է ՀՀ համսպատասխան հիմնարկում, իսկ այն որ մեր տան խուզարկության ժամանակ մեր տանից գտնվել է մի քանի տեսակի թմրանյութ, ապա եթե հենց իր ձերբակալման ժամանակ նրանից վերցնեին արյան անալիզ, ինչը եւ չի արվել, որովհետեւ վարույթն իրականացրող մարմինն, այս պնդումը կասկածի տակ չի դրել:

Այսինքն՝ գործ ունենք հաստատված եւ չվիճարկվող հանգամանքի հետ՝ այն, որ նա առգրավված բոլոր թմրանյութերը օգտագործել է: Նշեմ նաեւ, որ քրեական գործում չկա որեւէ մի ապացույց առ այն, որ Մարատ Խաչիկյանը զբաղվել է թմրանյութերի առուվաճառքով, դրանց վերաբերյալ չկա գեթ մեկ վկայություն:

Տիկին Վարդապետյան, հաշվի առնելով վերոգրյալը` ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ամուսնուս նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, քանզի նրան սպառնում է 9 տարվա ազատազրկում, խնդրում եմ վերանայել քրեական գործի քննությունը եւ տալ մեզ հնարավորություն անձամբ հանդիպման միջոցով Ձեզ ներկայացնել ողջ ճշմարտությունը»:




Լրահոս