ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը մեջքով շրջվեց ողջ Արցախին. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, սահմանափակվելով հետևյալ նախադասությամբ՝ «Մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

Արայիկ Հարությունյանի այս որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ թվում` այն մեկնաբանվել է որպես «Ադրբեջանի թելադրանքի կատարում»։ ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ Ադրբեջանի ասածները, թե իրենք պետք է կառավարեն Արցախի քաղաքական կյանքը, մինչ այս հեքիաթ էր թվում, սակայն հիմա արդեն իրականություն են կարծես դառնում. «Արայիկ Հարությունյանը երեկ կատարեց Ադրբեջանի պահանջը, այն կատարելու ուղղությամբ ճնշում կար նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Այս քայլին նա գնաց՝ մեջքով շրջվելով Արցախին և արցախցիներին»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս