Փետրվարի 24-ին, ժամը 12:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Շինուհայր-Սիսիան հատվածի 20-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը․ տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: