Արարատի մարզի չոր խոտածածկ տարածքներում հրդեհների վտանգը մեծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․

Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ Արարատի մարզում ավելանում է նաև հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով:

Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով խնդրում մեն բնակիչներին խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ժամանակին կատարել խոտհունձի և չորացած խոտի հավաքման և տեղափոխման աշխատանքները՝ չոր խոտածածկ տարածքներում հրկիզումը բացառելու համար։




Լրահոս