Նոր ավիափոխադրող հայկական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը:

Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն այսօր՝ մարտի 11-ին, իր Airbus A321-200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան🇦🇲- Մոսկվա🇷🇺- Երևան🇦🇲երթուղով չվերթը:

✅ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:

✅ Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:




Լրահոս