Կառավարությունը մտադիր է Նուբարաշեն վարչական շրջանում կառավարական թաղամաս կառուցել, որտեղ 2-3 տարի անց կտեղափոխվի ողջ իրավապահ ու դատական համակարգը:
Այն կառուցվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և դրան հարակից տարածքում:
Իսկ «Նուբարաշենի» ՔԿՀ-ն և ևս երեք կալանավայրեր կմիավորվեն, այլ մեծ կալանավայր կլինի: Այս մասին այսօր ԱԺ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանը զուգահեռ՝ կփակվեն «Նուբարաշեն», Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները:
Այսպիսով՝ իշխանությունները որոշել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ ստեղծել դատապարտյալների համար:
Իսկ այն իրավապահները, որոնք տարիներ շարունակ հանցագործներին կամ կասկածյալներին ուղարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ, ստացվում է՝ 2-3 տարի անց իրենք են տեղափոխվելու Նուբարաշեն:
Քրիստինա Մուշեղյան