Վիճակը շարունակում է ծանր մնալ. մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհու բարեկամուհին, ով այս պահին հիվանդանոցում խնամում է նրան:

«Դեռեւս վիճակը գնահատվում է ծանր, այլ բան ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ Լուսինե Կիրակոսյանի բոլոր կոլեգաները եւ բարեկամները  մշատապես հետաքրքրվում եւ շատ անհանգստացած են նրա առողջության վատթարացման համար»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս