ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Դավիթ Տոնոյանն ու պաշտպանը «ԿԳԲ պադվալում». կալանավորման առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը Հայաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, սակայն նա չի հարցաքննվել:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրո Դավոն, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Զրուցել ենք Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանին հետ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս