Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Հայաստանի մասին լայնածավալ զեկույց է ներկայացված, որում անդրադարձ կա մարդու իրավունքների, խոսքի, հավաքների ազատության իրավունքների մասին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ, սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։
Ըստ այդմ, Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։ Խոսքը ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցույցերի մասին են, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Ամենասուր բախումներից մեկը հունիսի երեքին էր, որի ժամանակ ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ։ Զեկույցում նշվում ւմ է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:
Ընդ որում, մինչև նախորդ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:
Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.