ՖՈՏՈ. Ո՞վ իմացավ արցունքներիս մասին. բոլորը լուռ մնացին. Էմմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկաբնակ երգչուհի Էմմին ինստագրամում հուզիչ գրառում է կատարել: Երգչուհին վերհիշել է 2011 թվականը, որը նրա կյանքի ամենադաժան եւ տխուր շրջանն է եղել:

« Ժպտում էի։ Հոգու դիակ էի՝ կոտրված, արժեքներս ու առաջնահերթություններս այլ էին։ Հորս մահը և մորս 4-րդ աստիճանի քաղցկեղն ուսերիս ծանրացան ևս մի 10 հազար տոննայանոց բեռի հետ, որը մենակ տարա։ Ո՞վ իմացավ արցունքներիս մասին, ո՞վ ինձ տխուր տեսավ։
Այնքան քիչ բան էր պետք մարդուն մենակ չթողնելու համար, այնքան քիչ։ Սակայն բոլորը լուռ մնացին, և իրականությունը քչերը պատմեցին։ Արդյոք վա՞խն էր նրանց հետ պահել։ Անտարբերությու՞նը։ էգոի՞զմը։ Եվ ի՞նչ է փոխելու 12 տարով ուշացած խոստովանությունը։ Ոչինչ։ Ես ինքս էլ չեմ փոխվել։ Միշտ ժպտում եմ։ Ո՞վ գիտի արցունքներիս մասին, ո՞վ է ինձ տխուր տեսնում»։

Հիշեցնենք, որ 2011 թվականին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է երգչուհու հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Նա հանրությանն առավել հայտնի էր  Օպերայի բակում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանի հեղինակ: Իսկ, ահա կարճ ժամանակ անց 2018 թվականին մահացավ նաեւ Էմմիի մայրը՝ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհի Էմմիի մայրը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ բժշկի է դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով:

Նադեժդա Սարգսյանը «Հայեր» համույթի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն էր, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2003 թվականից ղեկավարում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջը:




Լրահոս