Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Երևանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Մնացական Սաֆարյանի և Վահան Կոստանյանի հետ։ Ռուդենկոն առանձին զրույց է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։ Բացի այդ, քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ձեռնարկած քայլերը՝ նպաստելու իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացմանը