Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ակտիվացնել։ Այս մասին երեկ CNBC հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական եւ կապիտալի շուկաների կայունության հարցերի հանձնակատար Մեյրիդ Մակգինեսը։
Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին սահմանափակիչ միջոցների շրջանցման փորձերի դեմ։ Ավելի վաղ Politico թերթի եվրոպական պարբերականը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը 11-րդ փաթեթի քննարկումը կսկսի կաթոլիկական Զատկից հետո, որը նշվել է անցած հանգստյան օրերին։