Խորհրդարանում երեկ տեղի ունեցածն իսկական ապօրինություն էր, ոչ ոք իրավունք չունի պատգամավորին հեռացնել Աժ դահլիճից: Դա աննկարագրելի խայտառակություն էր:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԺ նախագահի անմիջական հրահանգով ամբիոնից քաշքշելով ու բռնի ուժով հեռացրին ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր քաղաքական ակցիա էին իրականացնում:
«Այն ինչ կատարվեց ԱԺ-ում, դա հստակ ցույց տվեց երկրում կատարվող ամբողջ աբսուրդը: Սա միտումնավոր գործողություն էր, որ պարլամենտարիզմի ինստիտուտն այնքան վարկաբեկեն, որ դառնա շինծու ինչ-որ սառույց, որը սպասարկում է միայն իշխանության շահերը»,-ասում է Արման Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում