Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության պաշտոնյաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում հյուրընկալեցի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ճգնաժամային կառավարման և խաղաղության կառուցման վարչության պլանավորման պատասխանատու Օլիվիա Նիհենկեին, ԳՄՀԸ խորհրդական Նիտա Շաուբին և «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի սոցիալական ներառման մասնագետ Սոնա Գրիգորյանին։

Քննարկեցինք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:




Լրահոս