Armenian text to speach

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդներ սահմանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց (178 կգ): Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 208 կգ, այնուհետև՝ 214 կգ: Այս մոտեցմամբ՝ հրում վարժությունում Կարապետյանը սահմանեց աշխարհի և Եվրոպայի ռեկորդ, իսկ երկամարտի 392 կգ արդյունքով էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Լուսանկարը՝ Արմենպրեսս




Լրահոս