Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Այսօր մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ 87+ կգ քաշային Զուլիետա Ավանեսյանը կմեկնարկի13:30-ին:
16:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները։ 109 + քաշում Վարազադատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը կփորձեն պայքարել մեդալների համար: