Երևանից շատ բան կա սովորելու. Մոլդովայի ծանրամարտի հավաքականի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Մոլդովայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Լեոնիդ Շպակը ասել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում լավ էր կազմակերպված։

«Ոչ մի թերություն չեմ տեսել, ամեն ինչ ժամանակին էր արվում, ամեն ինչ իր տեղում էր, մի շարք նորամուծություններ կային»,- ասել մարզիչը, ով արդեն 15 տարի է, ինչ մարզիկների հետ մասնակցում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։

Մոլդովայում շուտով կկայանա ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը, և, մարզչի խոսքով, Երևանից շատ բան կա սովորելու այդ միջոցառման կազմակերպման առումով։

«Այստեղ շատ բաներ նկատեցինք, որոնց մասին չէինք էլ պատկերացնում։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք նման մակարդակով անցկացնել միջոցառումը։ Ամեն ինչ շատ մատչելի էր ու շատ հարմար»,- ասել է Շպակը։




Լրահոս