Ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի առանցքային կետերը և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Կառավարության ծրագրի կատարողականի խորհրդարանական քննարկումների և դրանց հանրային արձագանքների մասին զեկույցով է հանդես եկել Վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։