Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Բայրամովի բանակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները, ասել է, որ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ խորապես ներգրավված են այս հարցում։ «Ակնհայտ է, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ակտիվորեն ներգրավված է ոչ միայն այս հանդիպումների շրջանակներում, այլև Հարավային Կովկասում ընթացող գործողություններում։ Դուք գիտեք, որ պետքարտուղար Բլինկենը ներկա է եղել լիագումար նիստին, և կիրակի երեկոյան նա ընթրել է նախարարների հետ։ Այնպես որ, մենք կշարունակենք մասնակցել դրան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։




Լրահոս