ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի դատավոր դուստրը՝ Անի Հարությունյանը, Հակակոռուպցիոն դատարանում է. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյաի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ այս պահին ընթանում է դատական նիստը: Դատավոր Հարությունյանի պաշտպանը նշեց, որ դատական նիստը կարող են լուսաբանել, բայց ոչ տեսանկարահանել կամ լուսանկարահանել, ինչը գործը քննող դատավոր Տիգրան Դավթյանը բավարարեց:

Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Ի դեպ նրա ամուսինը  Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանն է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս