Արդեն մի քանի օր է՝ շարունակվում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Ո՛չ Արցախի Էթնիկ զտմանը» ստորագրահավաքը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ արդեն 150.00-ից ավել ստորագրություն հավաքվել է, իսկ ստորագրահավաքի արդյունքները ներկայացնելու է միջազգային տարբեր կազմակերպությունների.
«Քաղաքացիները մտահոգված են Արցախի ճակատագրով. մարդիկ կան, որ գալիս են, մեքենան կանգնեցնում, ստորագրում, հետո նորից հետ գնում, կա` գալիս են տրանսպորտով, ասում են՝ շուտ ստորագրեմ, որ նույն տրանսպորտով հետ եմ գնալու։ Սա գիտակցված ընտրություն է։ Ինչքան շատ ստորագրություն հավաքենք, այնքան միջազգային ատյաններում մեր դիրքերը կամրանան»։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում