Շուշիի գորգերի թանգարանի և «Արցախկարպետի» գորգերն այսօր Երեւանի կենտրոնում էին: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում, Շուշիի գորգերի թանգարանի և «Արցախկարպետի» գորգերի ցուցադրություն է կազմակերպվել: Արցախից բերված գորգերը տեսնելու համար բազմաթիվ քաղաքացիներ էին եկել:
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը եւս մասնակցում էր միջոցառմանը:
Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ շարունակվում է նաեւ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքը հանուն Արցախի:
Լրագրողների հետ զրույցում Թովմասյանը նշեց, որ արդեն 150.000-ից ավել ստորագրություն է հավաքվել, իսկ ստորագրահավաքի արդյունքների մասին տեղեկացնելու է միջազգային բոլոր կառույցներին:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան