«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակիցներն վրաններ են տեղադրել նաեւ Վերածննդի հրապարակում. անժամկետ ակցիա են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախում «Ո’չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման երիտասարդները երեկվանից վրաններ են տեղադրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ անժամկետ ակցիա են իրականացնելու այնտեղ:

«Արցախցի երիտասարդների ակցիան անժամկետ է, վրանները կմնան այնքան ժամանակ, մինչեւ որոշակիություն մտցվի Արցախում ու հարցերը լուծում ստանան»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նշենք, որ Արցախցի երիտասարդները մայիսի 2-ից վրաններ են տեղադրել նաեւ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին։

«Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս