ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ հանուն Արցախի ստորագրահավաքը շարունակվում է…
«Այսօր դարձյալ կլինենք Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Կինոմոսկվա»-ի մոտ
⏰ 14:00-20:00
Տեղի կունենա նաև Artsakh Carpet / Արցախ Կարպետի ցուցադրությունը։
🔹Սիրելի՛ երիտասարդներ, եթե ցանկանում եք կամավորագրվել և ներգրավվել աշխատանքներում, սիրով կսպասեմ ձեր արձագանքին։
🔸Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են այլ վայրերում սկսել ստորագրահավաքը, կարող եք կապ հաստատել ինձ հետ, սիրով կփոխանցեմ ձևաթուղթը, կմնանք կապի մեջ:
❗️Կարևոր է հավաքել, որքան հնարավոր է շատ ստորագրություն, որպեսզի համայն հայության պահանջը հանձնենք թղթին և ողջ աշխարհին տեղեկացնենք, որ հայը երբեք չի հանդուրժի որևէ կարգավիճակով Արցախը տեսնել թշնամու տիրապետության տակ:
Ես կուղարկեմ համայն հայության կարծիքը միջազգային բոլոր կառույցներին:
Սիրելի՛ կամավորներ, շնորհակալ եմ ձեր անձնվեր աշխատանքի համար, դուք օրվա մեջ ժամեր շարունակ իրազեկում եք մարդկանց և շատ կարևոր ներդրում ունեք այս առաքելության մեջ։❤️
3 տասնյակ հազար ստորագրություն ունենք արդեն (ընդհանուր հաշվով 150 հազարն անցել ենք)»։