Ռուսական սուզանավերի նավատորմը կրիտիկական վտանգ է ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի և արևմտյան երկրների համար, գրում է Newsweek-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ի հակասուզանավային կարողությունները «վատացան Սառը պատերազմի ավարտից հետո, և ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա»,- ասվում է հոդվածում։
Ըստ հեղինակի՝ ռուսական այս տեխնիկան ամենուր համարվում է ահռելի ուժ, և Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, պայքարում է սպառազինությունների մրցավազքում, քանի որ Մոսկվան կարող է հարվածել Միացյալ Նահանգների ցանկացած կետի:
«Մի կողմ թողնենք միջուկային զենքը, ռուսական սուզանավերը ամենամեծ սպառնալիքն են, որը Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ի համար»,- եզրափակում է հոդվածագիրը։