Մայիսի 17-18-ի Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կգործուղվի հարեւան երկիր՝ Վրաստան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը Թբիլիսում կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին:
Վրաստան գործուղվող պատվիրակության կազմում կլինեմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը, կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Ք.Մ.