Նպատակն այն չէ, որ դիտորդները պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ. ԵՄ պատվիրակությունը՝ Անդրեա Վիկտորինի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տրամադրել ԵՄ դիտորդների մասին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշվում է. «ԵՄ պատվիրակությունը ցանկանում է տրամադրել հետևյալ պարզաբանումը այսօրվա մամուլի ասուլիսի կապակցությամբ։ ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդների վերաբերյալ հարցի ճիշտ պատասխանը ներկայացնում ենք ստորև։ Խնդրում ենք մեր բոլոր մեդիա գործընկերներին օգտագործել այս թարգմանությունը։ Մամուլի ասուլի ամբողջական տարբերակները հայերեն և անգլերեն լեզուներով կհրապարակվեն շուտով։

«Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։

Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։

Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում»։

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ ԵՄ դեսպանն ասել է, որ ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել. նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում:




Լրահոս