«Մտադիր ենք ավելացնել մեր քաշը քաղաքական ասպարեզում ոչ թե գործընկերների հաշվին, այլ մեր հեղինակության բարձրացման»:
Ինչպես միշտ, մեր վարչապետը մի բան ասում է, մեկ այլ բան անում: Այս օրերին նաեւ նրա ակտիվ ջանքերով են փորձեր արվում մանր-մունր կուսակցություններին միավորելու: Ու թեեւ դրանց թիվը փոքր չէ, բայց դժվար է նրանց մեջ գտնել մեկին, ում կարելի է հեղինակավոր համարել, ու առավել եւս, կարծել, որ եթե տվյալ քաղաքական ուժը միանա ՀՀԿ-ին, ապա իշխող կուսակցության հեղինակությունը բարձրանալու է: Բայց վարչապետի խոսքում կարեւորն այն խոստովանությունն է, որ իրենք հեղինակություն չունեն: Լավ է, որ գոնե մտադրություն ունեն զբաղվել իրենց չունեցած հեղինակության խնդիրներով: