Արցախի դպրոցներում մայիսի 26-ին և 27-ին կհնչի վերջին զանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը:

«Վերջին զանգի արարողությունը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ, չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են անչափ ծանր ժամանակներ, ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկը:

Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»,- նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։




Լրահոս