Գնդակը դատավորի դաշտում է. ներքին քննարկում իրավական համակարգում. ինչ որոշում կկայացնի Չիչոյանը զինվորի մոր դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ եւ դատական համակարգերում ներքին քննարկում է եղել Վարչապետի որդու եւ եւ զոհված զինվորի միջադեպի դեպքով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մի մասը կարծիք է հայտնել, որ կատարվածում հանցանքի տարրեր կան, իսկ մի մասը այն կարծիքին է եղել, որ որոշակի խնդիր եղել է այն պահին, երբ զինվորի մայրը չի արգելակել մեքենան եւ Աշոտ Փաշինյանը ստիպված է եղել իրեն նետել մեքենայից։

Արդյունքում գնդակը դատավոր Ժորա Չիչոյանի դաշտում է, եւ ըստ մեզ հասած լուրերի՝ միգուցե Չիչոյանը մասնակի բավարարի քննչական կոմիտեի միջնորդությոնը եւ տնային կալանքի տանի Գայանե Մարտիրոսյանին։

Հիշեցնենք,որ մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որդին դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ իրեն առեւանգել են։

Քրեական վարույթով ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը Գայանե Մարտիրիսյանը,որը չի ընդունոմ մեղադրանքը։ Ի պաշտպանություն նրա՝ Շենգավիթի դատարանում են հավաքվել մի խումբ քաղաքացիներ եւ պահանջում են ազատ արձակել նրան։

Քնար Մանուկյան




Լրահոս