ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Հովհաննիսյանի պարտությունը. ներողություն կխնդրի և գումար կվճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից հեռուստատեսության անունն ու բարի համբավը արատավորելու համար:

Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում»:

Այսպիսով, դատարանը պարտավորեցրել Պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում» վիրավորական գրառումը հրապարակելու համար:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 ՀՀ դրամի չափով։

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Մերի Սաֆարյանը մանրամասներ է ներկայացրել գործից՝ նշելով, որ առաջին հայցով դատարանը հայցը մերժել է, որի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք և բավարարել:

Լրագրողների հանդեպ առանձնապես լավ վերաբերմունքով աչքի չընկնող Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս