ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառնալիքներից մինչև անչափահասների նկատմամբ բռնություն. ՔՊ-ական պաշտոնյաների բեսպրեդելն ու իրավապահների անգործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե իրավապահ համակարգը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարություններին իրավական գնհատական տար եւ պատժեր՝ հրապարակային սպառնալիքների համար, այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք:

Արագածոտնի մարզպետի նախկին ՔՊ-ական տեղակալն կրիմինալի մեջ է, ՔՊ-ական պատգամավորը քաղաքացու կարտոֆիլն է ցաքուցրիվ անում, Դիլիջանի քրեականի պետը երեխա է ծեծում, իսկ երեկ էլ Արագածոտնի մարզի Արագածավանի Ջրային կոմիտեի պետ, ՔՊ-ական Աուրեն Թորոսյան է քաղաքացու ծեծել ու աչքերին գազ փչել : Իսկ իրավապահ համակարգն այս դեպքերից շատերի վրա աչք է փակում, ինչն էլ նոր հանցագործությունների սկիզբ է դառնում:

Փաստ 1

ՀՀ Արագածոտնի արդեն նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին իրավապահների ձեռքից փրկելու համար իշխող թիմը որոշել է նրան ազատել պաշտոնից։ Բանն այն է, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ընտանիքի մտերիմ փոխմարզպետը մարզում «բեսպրիդել» է հաստատել:

Փաստ 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը քննիչները մի կողմ են դրել եւ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվում:

Փաստ 3

Հունիսի 1-ին հրապարակեցինք աղմկահարույց տեսանյութ, թե ինչպես է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն անչափահաս տղային ծեծի ենթարկում, իսկ իրավապահ համակարգը գործը կարճել էր այն հիմքով, որ պետը զղջացել է , սակայն մեր հրապարակման արդյունքում Գլխավոր դատախազությունը որոշեց  կալանավորել  քրեականի պետին։

Փաստ 4

Իսկ ահա երեկ հերթը Արագածոտնի մարզի Արագածավանի Ջրային կոմիտեի պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանինն էր, որին ձերբակալելու որոշում է կայացվել:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս