Հայաստանում քաղաքականությունը եւ ներքաղաքական կյանքը մահացել է 2021թ-ին հունիսի 21-ին, երբ ձեւավորվեց այն խորհրդարանը, որը մենք ունենք: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ԱԺ նախկին պագամավոր Անի Սամսոնյանը։
«Հայաստանում այսօր ներքին քաղաքական օրակարգ չկա, շահագրգիռ կողմերը ամեն ինչ արեցին, որպեսզի այդպիսի օրակարգ նույնիսկ չձեւավորվի, դաշտը լցրին փոխադարձ վիրավորանքներով եւ երկրորդական հարցերով, այդպես ներքաղաքական օրակարգը Հայաստանում սպանվեց, այդ օրակարգը չի էլ ծնվելու մինչև 2026թ-ի ընտրությունները կամ արտահերթ ընտրություններ»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան