Այս պահին Տրետուք համայնքում ամեն ինչ կարգին է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղի բնակիչներից Հայկը:
Մեր զրուցակցի խոսքով` կրակոցները գյուղում լսվել են, ամենայն հավանականությամբ խոշոր տրամաչափի զենքերից են կրակել:
«Կրակոցներ միշտ էլ կան, արդեն սովորել ենք: Գյուղում խուճապ չկա, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Լիդա Եղիազարյան