ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Աղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկվելով տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից և խանութ սրահներից առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, Ժորա Պողոսյանի և Գրիգոր Մարտիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ 2020 թվականի հունվար ամսին ստեղծված և մինչ 2021 թվականի ապրիլի 13-ը ղեկավարած կայուն կազմակերպած խմբում, որի կազմում ընդգրկված են եղել նաև Անդրանիկ Հովհաննիսյանը, Արամ Գրիգորյանը Վազգեն Ստեփանյանը, Քրիստինե Նազարեթյանը, Մարիամ Ռաֆայելյանը, Անահիտ Գրիգորյանը, Էդուարդ Քոչարյանը, Անատոլիա Հարությունյանը, Հեղինե Աբգարյանը, Արմեն Մովսեսյանը, Նինա Հովսեփյանը, Արևիկ Հովեյանը, Եվա Պետրոսյանը, Գեղեցիկ Մելյանը, Արման Հավհաննիսյանը, Համլետ Վանոյանը, Գևորգ Մարտիրոսյանը՝ կազմակերպված խմբի ղեկավարներ Ժորա Պողոսյանի և Գրիգոր Մարտիրոսյանի ուղղորդմամբ կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն: Գործը ուղարկվեց դատարան։
Քնար Մանուկյան