Ջերմորեն շնորհավորում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, ռուսաստանցի իմ գործընկերներին, Երևանում ապրող ռուսաստանցի հանրությանը՝ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Ավելի քան վստահ եմ, որ մեր երկու պետությունների դարավոր բարեկամությունն ու փոխհամագործակցությանը տարբեր ոլորտներում միշտ տվել և դեռ տալու է իր արգասավոր պտուղները։
Ռուսաստանի նման հզոր պետությանը ցանկանում եմ միմիայն վերելքներ և ուժ՝ դիմակայելու իր համար այս դժվար ժամանակները։
Խաղաղություն և բարօրություն։