ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամի: Նշվում է, որ նրան պաշտոնապես մեղադրանքներ կներկայացվեն գաղտնի փաստաթղթերի գործով։
BBC-ն հայտնում է, որ անցած շաբաթ ամերիկյան իշխանությունները հրապարակել էին մեղադրական եզրակացությունը Թրամփի դեմ, որը պարունակում է մեղադրանքի 37 կետ։ Նիստը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին և տեղի է ունենալու Ֆլորիդայի նահանգի Հարավային օկրուգի դատարանում։