Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒւ հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է մարտի դաշտում ստեղծված իրավիճակը:
«Կատաղի մարտեր են, բայց առաջընթաց ունենք: Թեև եղանակն անբարենպաստ է, և անձրևները բարդացնում են զինվորականների առջև դրված խնդիրների իրականացումը, այնուամենայնիվ, դրական շարժ կա»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորները առաջ են շարժվում։ Խոսքը մասնավորապես Բախմուտի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին է: Պաշտպանության փոխնախարար Անա Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերն ազատագրել են 16 քառակուսի կմ տարածք: