ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը կտրուկ կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը կտրուկ կրճատվել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական պաշտոնական աղբյուրներից:

Նշենք, որ 2023թ. մարտին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 50.9 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով ինչպես նախորդ ամիսների, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշներից:

Հատկանշական է, որ զուտ ներհոսքի կրճատումը տեղի է ունեցել ոչ թե ներհոսքի կրճատման, այլ արտահոսքի կտրուկ ավելացման հետևանքով: Վերջինիս ծավալը մարտին կազմել է 431.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 13%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 2.7 անգամ:

Ս. Գ.




Լրահոս