Այսօր Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Day to Combat Desertification and Drought, իսպ.՝ Día Mundial de Lucha contra la Desertificación y la Sequía, ֆր.՝ Journée mondiale de la lutte contre la désertification et la sécheresse, չինարեն՝ 防治荒漠化和干旱世界日, արաբ․՝ اليوم العالمي لمكافحة التصحر والجفاف)։
Այն ամենամյա տոն է, որը նշվում է հունիսի 17-ին՝ սկսած 1995 թվականից։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 49-րդ նստաշրջանի ժամանակ (Բանաձև № № A/RES/49/115, 1995 թվականի հունվարի 30)։
Օրն ընտրվել է՝ ի նշան անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման տարեդարձի։