Այս տարվա հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը լուրջ մտահոգություն է արձանագրել, թե ինչ պայմաններում է Հայաստանում դատավոր չհանդիսացող անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից ԲԴԽ-ում «… չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները»,- գրել են եվրոպացի դատավորները՝ նկատելով, որ ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։
Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը:
ArmLur.am-ն այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթ հարուցելու նիստում հարց ուղղեցինք Կարեն Անդրեասյանին, որ Դատավորների եվրոպական միության հայտարարությունը «ապտակ» է առաջին հերթին ԲԴԽ-ին, քանի որ վտանգում են դատավորների անկախությունը: Հարցրինք՝ ինչպես ինքը՝ որպես ԲԴԽ նախագահ, «ապտակն» ընդունեց:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան