Կրակոցները եղել են գործարանի ուղղությամբ, տևել են մոտ 10 րոպե: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Երասխի բնակիչներից:
«Այս պահին գործարանի շինարարական աշխատանքները դադարել են, տուժածներ չունենք, տագնապային տրամադրություն գյուղում չկա»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Լիդա Եղիազարյան