ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին իր ջերմ ընդունելության եւ սրտաբաց զրույցի համար։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ»,- գրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից աշխատանքային այցով Փարիզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։