Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։