Եվգենի Պրիգոժինը նոր հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարություն է արել։

Նրա խոսքով՝ խարդավանքների պատճառով «Վագները» պետք է դադարեցներ գործունեությունը հուլիսի 1-ից, սակայն մարտիկները համաձայն չէին պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ:

«Մենք դուրս եկանք ցույց տալու մեր բողոքը, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու»,- հայտարարել է Պրիգոժինը:

Նա պնդում է, որ դեպի Մոսկվա երթի ժամանակ «երկրում ոչ մի զինվոր չի զոհվել», սակայն վարձկանները ստիպված են եղել պատասխանել ինքնաթիռներից և ուղղաթիռներից արձակված կրակոցներին




Լրահոս