Ժողովուրդ. Վարդենիսի քաղաքապետը հայհոյել է լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ “”Ժողովուրդ“”ի խմբագրություն էր զանգահարել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ,
Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը եւ սեռական
բնույթի հայհոյանքներ տալով` սպառնացել մեր լրագրողին`
դատի տալ: “”Ես խլոյ Վալոդն
եմ, ինձ մի՛
բանսարկեք: Ես ձեր թերթը
չեմ հավաքել, ես“”,-ամենայն պատասխանատվությամբ բղավեց “բարեկիրթ” քաղաքապետը: Հիշեցնենք, որ մեր թերթի
նախորդ համարներից մեկում հրապարակում էր եղել Վարդենիսի
մշակույթի տան հրդեհի մասին,
որից հետո քաղաքապետարանից
գնացել ու “”հավաքել“” էին “”Ժողովուրդ“”ի ամբողջ խմբաքանակը:
Երբ գրվեց այդ
մասինքաղաքապետը “կատաղեց”:
Դե ինչ, պարո՛ն
քաղաքապետ, կարող եք ԲՀԿական մարզպետ Նվեր Պողոսյանի
հետ ձեռք ձեռքի
տալ ու վազել
մոտակա դատարան: Գուցե մի երկու
միլիոնով հնարավոր լինի Ձեր պատիվը
փրկել: Մենք ուրախ
կլինենք ստանալ հերթական հայցը: Ամեն դեպքում, “Ժողովուրդ”ը պաշտոնապես դիմում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին,
Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավարին նշանակողներին, որպեսզի իրենց կուսակցին
կարգի հրավիրեն, եւ նա
կարողանա տարբերել փողոցը խմբագրությունից: Այլապես ստիպված կլինենք դիմել իրավապահներին` խուլիգան քաղաքապետին կարգի հրավիրելու
համար:




Լրահոս