Ամբողջ աշխարհի ճանապարհորդները կյանքում գոնե մեկ անգամ երազում են այցելել ամենագեղեցիկ և ռոմանտիկ վայրերից մեկը, որը պահպանել է ամենահարուստ մշակույթն ու դարավոր ավանդույթները: Խոսքը Ֆրանսիայի մասին է։
Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Ֆրանսիայում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Էյֆելյան աշտարակ (Փարիզ)
Փարիզի խորհրդանիշը, ինչպես կարող եք կռահել, դարձել է Ֆրանսիայի գլխավոր գրավչությունը` Էյֆելյան աշտարակը` աշխարհի ամենաայցելվող և ճանաչելի ճարտարապետական օբյեկտներից մեկը:
Լուվր (Փարիզ)
Նախկին ամրոց, երբեմնի պալատ, իսկ այժմ՝ թանգարան. Այն դարձել է ամենաշատ այցելվող թանգարանը, որտեղ ամեն տարի գալիս են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից:
Ֆրանսիական Ռիվիերա
Ֆրանսիական Ռիվիերան հայտնի է ամբողջ աշխարհում իր լողափերով, մաքուր կապույտ ծովով, բարձրակարգ հյուրանոցներով, ռեստորաններով և մի շարք զվարճանքներով:
Աստվածամոր տաճար
Փարիզի Աստվածամոր տաճար․ Ահա թե ինչ պետք է այցելել Ֆրանսիայում՝ էքսկուրսիոն պլանի առաջին օրերին:
Հաղթական կամար (Փարիզ)
Գտնվում է Փարիզի սրտում՝ նրա պատմական կենտրոնում։ Գեղեցիկ է հատկապես երեկոյան ժամերին։
ԻՖ ամրոց
Լինելով Մարսելում և ունենալով ձեր տրամադրության տակ 2-3 ժամ ազատ ժամանակ՝ կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիայում տեսնելու բան ունեք։ Դա ԻՖ ամրոցն է։
Ինեսա Սուքիասյան